17:40 Խավի Էրնանդեսը` «Մունդիալ-2014»-ի մասին | |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Էրնանդեսն ընդգծել է, որ անցյալ տարվա Կոնֆեդերացիայի գավաթը թիմին մեծ օգուտ է տվել: Ֆուտբոլիստի խոսքերով, հիմա իսպանացիները գիտեն, թե ինչպիսի պայմաններ են նրանց սպասվում Բրազիլիայում: - Այո, «Եվրո-2012»-ում Իսպանիայի ազգային հավաքականը քննադատվում էր ձանձրալի խաղի համար, սակայն մենք այդ մրցաշարի եզրափակչում «ձանձրալի» կերպով ջախջախեցինք Իտալիայի ազգային հավաքականին: Իտալացիները միշտ հույսները դնում են պաշտպանության վրա, սակայն այդ օրը պատկերն այլ էր: Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչում նույնպես ջախջախիչ հաշիվ եղավ, սակայն հաղթողի դերում հանդես եկան ոչ թե իսպանացիները, այլ երիտասարդ բրազիլացիները: Այն ժամանակ մենք հոգնածություն ունեինք, որը, իհարկե, չի կարող արդարացում լինել,- հայտարարել է Խավին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 375 | |