14:25 «Բարսելոնան» հետաքրքված է Ֆեդերիկո Ֆասիոյի ծառայություններով | |
Կատալոնական «Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել «Սևիլյայի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյի ծառայություններով, հաղորդում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի` 27-ամյա արգենտինացու թեկնածությունն առաջարկել է «կապտանռնագույնների» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան: Հիշեցնենք, որ Ֆասիոն երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ մինչ 2018 թվականը, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը 40 մլնից նվազել է մինչ 10 մլն եվրո: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Մարկինյոսի (ՊՍԺ) և Ժերեմի Մատյեի («Վալենսիա») ծառայություններով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 271 | |