01:51 Մարկ-Անդրե Տեր Ստեգեն. «Վստահ եմ, որ երկար տարիներ կարող եմ հանդես գալ «Բարսելոնայի» կազմում» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգենը, ով ժամանակին հանդես էր գալիս Մյունխենգլադբախի «Բորուսսիայում», բացատրել է, թե ինչու է ընտրել «Բարսելոնան», հաղորդում է 101greatgoals.com-ը: - Ես ամեն անգամ փորձում էի խուսափել այլ ակումբ տեղափոխվելու մասին քննարկումներից, քանի որ պայմանավորվածություն ունեի «Բարսելոնայի» հետ և խոստացել էի տեղափոխության մասին հայտարարել միայն մրցաշրջանի ավարտից հետո: Ուրախ եմ, որ արդեն բոլորը գիտեն, թե ես որտեղ եմ լինելու: Վերջին ժամանակահատվածում այդ լուրը թաքցնելն ուղղակի անհնար էր լինում: «Բարսելոնան» ինձ հետ կապնվեց ձմեռային դադարի ժամանակ: Մենք երկար խոսեցինք, դրանք պոզիտիվ խոսակցություններ էին, և ես որոշեցի ընդունել նրանց առաջարկը: Կնքեցի հնգամյա պայմանագիր: Վստահ եմ, որ երկար տարիներ կարող եմ հանդես գալ «Բարսելոնայի» կազմում: Սկզբնական շրջանում պետք է հարմարվեմ թիմին, հասկանամ թիմակիցներիս և շփվեմ նրանց «լեզվով»: «Բորուսսիան» լքելը դժվար էր, բայց «Բարսելոնան» իմ երազանքն էր, որն իրականացավ,- հայտարարել է գերմանացի դարպասապահը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 333 | |