00:12 Բարտումեուն կատարում է իր խոստումը. «Բարսելոնայի» վերածնունդը (Մաս առաջին) | |
Ոչ այնքան լավ անցկացրած մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կատարեց իր խոստումը: Նախ, առավոտյան հայտնի դարձավ, որ թիմը երկարաձգել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի ժամկետը:
Ամեն ինչ այսքանով չավարտվեց: Պաշտոնական հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ թիմը համալրում է գերմանացի երիտասարդ դարպասապահ Անդրե Տեր Շտեգենը: Հաղորդվեց նաև, որ թիմը լքում է զավեշտային պատմություններով լի կարիերա ունեցող դարպասապահ Խոսե Մանուել Պինտուն: Երիտասարդ ֆուտբոլիստների հարցն էլ լուծվեց ... Թիմ վերադարձան Ռաֆայել Ալկանտարան («Սելտա») և Ժերար Դեուլոֆեուն («Էվերթոն»): Վերջիններս վարձավճարով հանդես էին գալիս այլ ակումբներում: Այժմ թիմը պետք է մտածի նոր պաշտպաններ ձեռք բերելու մասին ... | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1501 | |