00:09 Ալեսանդրո Դել Պյերո. «Բարսելոնայի» երկրպագուները պետք է օրինակ ծառայեն ֆուտբոլային աշխարհին» | |
Իտալացի աշխարհահռչակ հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Բարսելոնա» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումից հետո հայտարարել է, որ ֆուտբոլային աշխարհը պետք է օրինակ վերցնի «Բարսելոնայի» երկրպագուներից: - Շնորհավորում եմ Մադրիդի «Ատլետիկոյին» Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Մրցակցի` «Բարսելոնայի» երկրպագուների արարքը պետք է ֆուտբոլային աշխարհին օրինակ ծառայի,- հայտարարել է Դել Պյերոն: Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում «Բարսելոնայի» երկրպագուները ոչ թե սուլել, այլ ծափահարել են Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 670 | |