23:35 Պաշտոնական. Խերարդո Մարտինոն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից | |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ հեռանում է թիմից, հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը: Նա խզել է պայմանագիրը թիմի հետ: Հիշեցնենք, որ Մարտինոն «Բարսելոնան» գլխավորել է 2013 թվականի ամռանը: Արգենտինացի մասնագետի հետ «Բարսելոնան» կարողացել է նվաճել միայն Իսպանիայի սուպերգավաթը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 442 | |