23:26 Անդրես Ինիեստա. «Կարող էինք հաղթել, բայց մրցակիցն ավելի էր արժանի չեմպիոնությանը» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան շնորհավորել է Մադրիդի «Ատլետիկոյին» Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու կապակցությամբ, հաղորդում է Goal.com-ը: - Մենք տխուր նոտայով ավարտեցինք մրցաշրջանը: Կարող էինք հաղթել, բայց պետք է արժանին մատուցել մրցակցին իրենց հաղթանակի համար: Նրանք արժանիորեն դարձան չեմպիոն: Մենք չարաշահեցինք մեր հնարավորությունները: Մինչ այս հանդիպումը կարող էինք լուծել չեմպիոնության հարցը, սակայն Մադրիդի «Ատլետիկոն» ավելի խորամանկ դուրս եկավ: Ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու,- հայտարարել է Ինիեստան: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 274 | |