22:37 Թե ինչպես Մեսսիի մեկ հաղորդագրությունը թիմից հեռացրեց Իբրահիմովիչին | |
Մեզնից շատերը կհիշեն, թե ինչպես «Բարսելոնա» ժամանեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրած հարձակվողն իր գրքում գրում է, թե ինչպես է ստացվել, որ նա հեռացել է «Բարսելոնայից»: Վերջինս իր գրքում անընդատ շեշտում է, որ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան վախկոտ է, իսկ ֆուտբոլիստները` խելոք աշակերտներ: «Լիոնել Մեսսին, զգալով, որ թիմում առաջատարի դերը զիջում է ինձ (Զլատան), ցանկացավ հանդես գալ ոչ թե եզրից, այլ կենտրոնից: Նա հայտարարեց. «Կամ ես հեռանում եմ, կամ հեռանում է Զլատանը»: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այդ տղայի հետ, բայց ես նույնպես չէի կարող տեղս նստել և սպասել, թե երբ են ինձ հեռացնելու: Հիշում եմ` 2009 թվականի աշունն էր: Մարզվում էինք Պեպի գլխավորությամբ: Մարզումից հետո Մեսսին վերցրեց իր բջջային հեռախոսը և սկսեց ինչ-որ բան տպել ... Պեպ Գվարդիոլայի բջջային հեռախոսը ձայն արձակեց: Հաղորդագրություն եկավ: Նա վերցրեց հեռախոսը, ինչ-որ բան կարդաց և սփրթնեց: Այնպիսի տպավորություն էր, որ նա ինչ-որ մեծ խնդրի առջև է կանգնել; Հետո պարզվեց, թե դա ինչ հաղորդագրություն էր ... «Այսպես ... ոնց հասկացա` ես թիմին այլևս պետք չեմ ...» Այսպիսով, այդ մեկ հաղորդագրությունը հեռացրեց Գվարդիոլային Իբրահիմովիչից, Մեսսին արեց այնպես, ինչպես նա էր ցանկանում: Նա եկավ կենտրոն և իր շողքի տակ թողեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին ... Հատված Զլատան Իբրահիմովիչի գրքից Աղբյուրը` Marca.com | |
Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 2071 | |