18:17 Ֆերնանդո Լյորենտեն կարող է դառնալ «կապտանռնագույն» | |
Իտալական «Յուվենթուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնային», հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Լուիս Էնրիկեն, ով, ամենայն հավանականությամբ կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը, ցանկանում է «Նոու Կամպում» տեսնել հենց Լյորենտեին: Ըստ աղբյուրի` թուրինցիները պատրաստ են բաժանվել իրենց իսպանացի ֆուտբոլիստից, միայն թե գնորդը Ֆերնանդոյի դիմաց լավ գումար առաջարկի: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 327 | |