14:11 Նեյմարը հայտնել է, թե որ ակումբում է ավարտելու կարիերան | |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անկեղծացել է, որ չի ցանկանում մինչեւ կարիերայի ավարտը խաղալ իսպանական թիմում: 22-ամյա բրազիլացու ցանկությունն է կարիերան ավարտել հայրենիքում: -Վստահաբար հայտնում եմ, որ կարիերաս ավարտելու եմ «Սանթոսում»: «Բարսելոնա» ես չեմ տեղափոխվել բարձր աշխատավարձի համար, այլ եկել եմ երազանքներիս հետեվից: Հաղթել Չեմպիոնների լիգան, առհասարակ՝ բոլոր մրցաշարերը. ահա թե ինչի համար եմ տեղափոխվել «Բարսա»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 662 | |