Պիկեն վերսկսել է մարզումները - 12 Մայիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 12 » Պիկեն վերսկսել է մարզումները
20:41
Պիկեն վերսկսել է մարզումները

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն անհատական ծրագրով վերսկսել է մարզումները, հաղորդում է կատալոնական ակումբիկայքը: Պիկեն վնասվածք էր ստացել ապրիլի 1-ին կայացած Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Նա բախվել էր Դիեգո Կոստայի հետ եւ լքել խաղադաշտը 12-րդ րոպեին:

Անհատական ծրագրով են մարզվում նաեւ վնասվածքներից հետո վերականգնվող Նեյմարն ու Խորդի Ալբան: «Բարսելոնան» պատրաստվում է մայիսի 17-ին «Կամպ Նոու» ստադիոնում կայանալիք Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը: Մրցակիցը Մադրիդի «Աթլետիկոն» է: «Ոսկե խաղում» հաղթողը կդառնա Իսպանիայի չեմպիոն:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 112 | Ավելացրեց: Mkhitaryan10