Անդրե Տեր Շտեգեն. «Իսպաներեն եմ սովորում» - 12 Մայիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 12 » Անդրե Տեր Շտեգեն. «Իսպաներեն եմ սովորում»
10:06
Անդրե Տեր Շտեգեն. «Իսպաներեն եմ սովորում»

Սպասվում է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի կատալոնական «Բարսելոնայի» նոր դարպասապահի անունը, հաղորդում է ZDF-ն:

Ըստ աղբյուրի՝ թիմը կհամալրի գերմանացի դարպասապահ Անդրե Տեր Շտեգենը, ով այժմ հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսսիայում»: 

Ֆուտբոլիստը վերջին ժամանակաշրջանում շատ էր խոսում այլ թիմ տեղափոխվելու մասին: Այդ մասին հաստատեցին իր արցունքները, երբ նա վերջին անգամ հանդես եկավ «Բորուսսիայի» մարզաշապիկով:

«Ես արդեն նոր թիմ ունեմ և սկսել եմ իսպաներեն սովորել: Դեռ չեմ կարող ասել, թե որտեղ եմ հանդես գալու, բայց դա յուրահատուկ թիմ է, եվրոպայի լավագույն թիմերից մեկը»,- հայտարարել է Տեր Շտեգենը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 166 | Ավելացրեց: Mkhitaryan10