Լաոսը` «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղի գլխավոր մրցավար - 11 Մայիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 11 » Լաոսը` «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղի գլխավոր մրցավար
11:45
Լաոսը` «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղի գլխավոր մրցավար

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մատեու Լաոսը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս կարևորագույն հանդիպումը Լաոսին է վստահել` այդպիսով ընդգծելով նրա բարձր կարգը: Վերջերս Մատեու Լաոսը հաջողությամբ սպասարկել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը (1:2):

Հիշեցնենք նաև, որ այժմ «Ատլետիկոն» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» երկրորդ տեղում է` ակտիվում ունենալով 85 միավոր:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 116 | Ավելացրեց: Mkhitaryan10