11:24 Պյանիչը կտեղափովի Բարսելոնա, եթե… | |
«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», որը վաղուց հետաքրքրված է բոսնիացու ծառայություններով: 24-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն այն դեպքում, եթե թիմը գլխավորի «Սելտայի» ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն, ով նախկինում նրա հետ աշխատել է «Ռոմայում»: Նշենք, որ հենց իսպանացի մասնագետն է Պյանիչին «Լիոնից» հրավիրել հռոմեական ակումբ: Հավելենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 12 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Էնրիկեն համաձայնել է «Բարսելոնայի» հետ երկու տարվա պայմանագիր ստորագրել: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 366 | |