14:20 Խերարդ Պիկեն պատրաստ կլինի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին | |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն շուտով կապաքինվի ազդրի վնասվածքից, հաղորդում է sport.es-ը: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի սկզբին: Մոտ օրերս Պիկեն կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ: Սպասվում է, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 18-ին և կարող է վճռորոշ լինել չեմպիոնական պայքարում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 267 | |