22:36 Դանի Ալվեսը դեմ է «Մենք բոլորս կապիկ ենք» ակցիային | |
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը պատմել է «Վիլյառեալի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի ազդեցության մասին: Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» դեմ խաղում Ալվեսը կերավ իր վրա նետված բանանը: -Բանանի հետ միջադեպից հետո ես գովազդներում նկարվելու բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց գումարն ու փառքն այստեղ կապ չունեն: Ինձ համար կարևորը ռասիզմին հաղթելն է,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Globo-ն: Գևորգ Մարտիրոսյան / ArmFootball.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 313 | |