22:20 Ֆաբրեգասը մնում է «Բարսելոնայում» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը չի ծրագրում լքել թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է El Mundo Deportivo-ն: Չնայած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջարկներին, Ֆաբրեգասը դեռ չի ստացել պաշտոնական առաջարկներ: Ինչպես հաղորդում է աղբյուրը, 27-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ նա կհամապատասխանի թիմն ապագայում գլխավոր Լուիս Էնրիկեի խաղաոճին; Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն համաձայնել է գլխավորել կատալոնական ակումբը: Գևորգ Մարտիրոսյան / ArmFootball.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 282 | |