21:17 «Մանչեսթեր Յունայթեդ». 40 մլն ֆունտ` Սեսկ Ֆաբրեգասի համար | |
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կրկին մեծ պահանջարկ է վայելում տրանսֆերային շուկայում: Բրիտանական Caughtoffside-ի հաղորդմամբ` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է հետևել 27-ամյա ֆուտբոլիստի շուրջ կատարվող իրադարձություններին: Հաղորդվում է, որ Անգլիայի գործող չեմպիոնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է առաջարկ կատարել կատալոնական ակումբին` Ֆաբրեգասի դիմաց առաջարկելով 40 մլն ֆունտ ստեռլինգ: Պետք է ընդգծել, որ անգլիական գրանդի ղեկավարությունն ամռանը նոր ձեռքբերումներ կատարելու նպատակով հատկացնելու է 150 մլն ֆունտ ստեռլինգ: Ակումբի տրանսֆերային ցուցակում տեղ են գտել նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են ձախ պաշտպան Լյուկ Շոուն («Սաութհեմփթոն»), հարձակվող Էդինսոն Կավանին («ՊՍԺ»), կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը («Արսենալ») և աջ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը («ՊՍԺ»): Ինչ վերաբերում է Սեսկ Ֆաբրեգասին, ապա նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 308 | |