«Մոնակոն» շուտով կհայտարարի Վալդեսի տեղափոխության մասին - 4 Մայիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 4 » «Մոնակոն» շուտով կհայտարարի Վալդեսի տեղափոխության մասին
16:51
«Մոնակոն» շուտով կհայտարարի Վալդեսի տեղափոխության մասին

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: Ֆրանսիական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարի ֆուտբոլիստի տեղափոխության մասին, հավաստիացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Իսպանիայի հավաքականի դարպասապահը մարտի վերջին ենթարկվել էր ծնկի վիրահատության: Նրա վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 7 ամիս ժամանակ: Վալդեսն այդ վնասվածքից առաջ արդեն հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ կսպառվի իր գործող պայմանագրի ժամկետը, հրաժեշտ կտա կատալոնական ակումբին: 

Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել թիմի երկարամյա դարպասապահի հետ համաձայնագրի ժամկետը, եթե նա վնասվածքի պատճառով խնդիրներ ունենա այլ ակումբ տեղափոխվելու հետ կապված: 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 122 | Ավելացրեց: Արման1996