12:57 Խերարդո Մարտինո. «Այս մրցաշրջանի համար մեղավոր եմ միայն ես» | |
Կտալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Խետաֆեի» հետ ոչ ոքի (2-2) խաղից հետո, վատ մրցաշրջանի համար ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: «Հիմա ժամանակը չէ իմ ապագայի մասին խոսելու համար: Պետք եղած ժամանակ կպատասխանեմ բոլոր հարցերին: Այսպիսի մրցաշրջանի համար մեղավոր եմ միայն ես: Ժամանակ առ ժամանակ հասկանում ես, որ իրավունք չունես երկրորդ շանս խնդրել, քանի որ արժանի չես դրան: Տեսնենք»,- ասել է Խերարդո Մարտինոն: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս եկավ ՉԼ-ի 1/4 եզրափակչում «Ատլետիկո Մ.»-ից կրած պարտության պատճառով և պարտվեց Իսպանական գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալին»: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 309 | |