17:21 Mundo Deportivo-ն Խուան Կուադրադոյին ուղարկում է «Բարսելոնա» | |
Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է El Mundo Deportivo-ն: Կոլումբիացի կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը թիմի հետ, հաղորդում է Football Italia-ն, հղում անելով El Mundo Deportivo-ին: 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային» և «Ուդինեզեին», այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի միանգամից երկու ակումբի հետ: Կատալոնական կողմը ցանկանում է ֆուտբոլիստին թիմ հրավիրել մինչ «Մունդիալ-2014»-ը, քանի որ հաջող խաղ անցկացնելուց հետո վերջինիս տրանսֆերային արժեքը կարող է մեծանալ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 360 | |