14:06 «Բարսելոնան» նոր եզրային պաշտպան է փնտրում | |
Կատալոնական «Բարսելոնան» նախկինի պես հետաքրքրված է իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խուան Սունիգայի ծառայություններով: Կատալոնացիները 28-ամյա ֆուտբոլիստին կարող են գնել 15 մլն եվրոյով, այն դեպքում, երբ այլ ակումբներ կոլումբացու համար պետք է վճարեն երկու անգամ ավելի: Ըստ պայմանագրի` Սունիգան «Նապոլիից» ավելի էժան գնով կարող է հեռանալ միմիայն «Բարսելոնա», հաղորդում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի` բացառված չէ նաև ֆուտբոլիստների փոխանակումը: «Բարսելոնան» Սունիգայի փոխարեն «Նապոլիին» կարող է տրամադրել Խավիեր Մասկերանոյի և Ալեքս Սոնգի տրանսֆերային իրավունքները: Նշվում է, որ «կապտանռնագույնները» Սունիգային գնելու են որպես բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսին փոխարինողի: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Դանի Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, որն էլ, իր հերթին դժգոհ էր իր եզրային պաշտպանների խաղից: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 347 | |