18:01 «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսի հայրը որոշել է բանաններ աճեցնել | |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի հայրը որոշել է բանաններ աճեցնել, հաղորդում է Abola.pt-ը: Ֆուտբոլիստի ծնողներն ընդունել են որդու արարքը որպես լավ պատասխան: - Մենք աճեցնում ենք մանգո, կոկոս, սեխ, ձմերուկ, մարակույա և այժմ կփորձենք բանան աճեցնել: Ես վաղուց էի որոշել բանան աճեցնել և որդուս արարքը ստիպեց ինձ անել դա: Բացի այդ, ես որդուս ասացի, որ նա այլևս չուտի խաղադաշտ նետած բանանները, քանի որ դրանք կարող են թունավոր լինել,- ասել է Դոմինգուշ Ալվեսը: ArmFootball.com / Գևորգ Մարտիրոսյան | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 320 | |