14:49 «Բանանով ֆլեշմոբ» Դանի Ալվեսի պատվին (Նկարներ) | |
Ինչպես արդեն նշել էինք, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վիլյառեալ» - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուն բանան է նետել կատալոնական ակումբի բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի մոտ: Վերջինս չի խառնվել, վերցրել է բանանը, մաքրել և համտեսել այն: Դանին նաև պատասխանել է այդ երկրպագուին, ասելով, որ կտեղադրեր նրա նկարն ինտերնետում, որպեսզի վերջինս ամոթ զգար: Այդ կապակցությամբ, աշխարհի տարբեր անկյուններում գնտվող հայտնի և անհայտ ֆուտբոլիստները աջակցել են Ալվեսին, նկարվելով բանանի հետ: ArmBarca-ն Ձեզ է ներկայացնում այդ նկարներից մի քանիսը. Վիտսել, «Զենիթ» (Ռուսաստան) Օսկար, Դավիդ Լուիս, Վիլիան, «Չելսի» (Անգլիա) Ռոբերտո Կառլոս (Բրազիլիա) Սերխիո Ագուերո և Մարթա (Արգենտինա, Բրազիլիա)
| |
Կատեգորիա: Նկարներ | Դիտումներ: 720 | |