14:38 ՊՍԺ-ն դիտարկում է Դանի Ալվեսի տրանսֆերը գնելու տարբերակը | |
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է L'Equipe-ը: Ֆուտբոլիստը դիտարկվում է որպես թիմի հիմնական եզրային պաշտպան, քանի որ ՊՍԺ-ի պաշտպաններ Գրեգորի վան դեր Վիլը և Կրիստոֆ Ժալլեն չեն համապատասխանում թիմի որակներին: Աղբյուրը նշում է, որ թիմը կապնվել էր «Բարսելոնայի» հետ դեռ այն ժամանակ, երբ ՊՍԺ-ն գլխավորում է Լեանդրոն: Հիշեցնենք, որ Դանի Ալվեսի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2015 թվականի ամռանը և, ամենայն հավանականությամբ, կատալոնական թիմի ղեկավարությունը չի երկարաձգի ֆուտբոլիստի հետ իր պայմանագրի ժամկետը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 271 | |