Վանեսսա Լորենցոն, ով հանդիսանում է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլի ընկերուհին, խոսել է զուգընկերոջ ֆուտբոլային ապագայի մասին, հաղորդում է sport.es-ը:
- Նրա ապագա՞ն: Մենք դեռ չենք որոշել: Եթե լինի առաջարկ, ապա այդ առաջարկը պետք է ձեռնտու լինի ընտանիքի բոլոր անդամներին,- ասել է Լորենցոն:
Հիշեցնենք, որ Կառլեսը պաշտոնապես հայտարարել էր իր հեռանալու մասին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը», մի քանի թիմեր Քաթարից և ԱՄՆ-ից:
|