14:04 Դանի Ալվես. «Կտեղադրեի այդ երկրպագուի նկարն ինտերնետում, որպեսզի նա ամոթ զգար» | |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, թե ինչպես կպատժեր այն երկրպագուին, ով Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Վիլյառեալի» դեմ խաղի ժամանակ բանան էր նետել ֆուտբոլիստի կողմը, հաղորդում է barcastuff-ը: - Ես չէի պատժի նրան «Էլ Մադրիգալ» ցմահ չհաճախելով: Ես պարզապես ինտերնետում կտեղադրեի նրա նկարը, որպեսզի նա ամաչեր: Ընդանրապես, Իսպանիայում լեգեոներների հանդեպ ռասիզմը շատ մեծ է: Այս երկիրը հանդիսանում է ֆուտբոլային գերտերություն, բայց հարցեր կան, որոնք այդ գերտերությանը դարձնում են միջակ,- ասել է Ալվեսը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 447 | |