00:30 Բարսելոնայում տեղի ունեցավ Տիտո Վիլանովայի հոգեհանգստի արարողությունը (Նկարներ և տեսանյութ) | |
Այսօր Իսպանիայում տեղի ունեցավ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հոգեհանգիստը, հաղորդում է Sport.es-ը: Արարողությանը ներկա էին մոտ 1,500 մարդ, այդ թվում Կատալոնիայի կառավարության գլխավոր անդամ Արտուր Մասը, «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, Լիոնել Մեսսին, Վիկտոր Վալդեսը, Կառլես Պույոլը, Խավին և Անդրես Ինիեստան: Արարողությանը ներկա էին նաև մասնագետի կինը` Մոնտսեն և երկու երեխաները` Ադրիան և Կառլոտան: Արարողության ժամանակ տեղադրված էր Տիտո Վիլանովայի մարմնափոշին (Ռուս. прах): | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 420 | |