Մեկ տարի առաջ քաղցկեղը Տիտո Վիլանովայից խլեց ֆուտբոլը, իսկ այսօր` կյանքը: Մի քանի լավ ու բարի նկարներով հիշենք մեզ լքած Տիտոյին:
Տիտո Վիլանովան եղել է «Բարսելոնայի» սան, խաղացել է 7 տարբեր թիմերում, իսկ 2003թ.-ից սկսած աշխատել է որպես մարզիչ:

Աշխատանքը և բախտը այնպես դասավորվեցին, որ Վիլանովան և Պեպը միասին սկսեցին աշխատել և այդ ամենը շարունակվեց երկար ժամանակ: Վիլանովան սկզբում օգնում էր Պեպին «Բարսելոնա Բ»-ի մարզչական գործունեության ընթացքում, իսկ հետո նրանք միասին տեղափոխվեցին առաջին թիմ, որպեսզի հաղթեն ավելի շատ մրցանակներ և այդ ամենի ընթացքում «Բարսելոնան» ապրեց իր ամենամեծ վերելքը:

Բայց 2012թ.-ին Գվարդիոլան որոշեց հեռանալ և Տիտոն դարձավ թիմի գլխավոր մարզիչ:

Վիլանովայի դերը Պեպի «Բարսելոնայի» ձեռքբերումների մեջ շատ մեծ էր և դա նկատում էին բոլորը, իսկ հիմա Տիտոն հենց ինքը հնարավորություն ուներ անել ամեն ինչ միայնակ:

Լիոնել Մեսսիի հետ Տիտոն դեռ աշխատել էր երիտասարդ տարիներին և հենց նա էր, որ Մեսսիին փորձեց կենտրոնական հարձակվողի դիրքում:

Երբ Գվարդիոլայի «Բարսելոնան» 2011թ. բախվեց Մադրիդի «Ռեալին», Տիտոն Պեպի օգնականն էր: Այդ օրը Տիտոն բախվեց Ժոզե Մոուրինյոյի հետ, որից հետո Ժոզեն իր մատը մտցրեց Վիլանովայի աչքը: Հետո իհարկե նա փոշմանել էր իր արարքի համար, իսկ հիմա երևի ավելի ու ավելի շատ, բայց Վիլանովան չարություն երևի չէր պահել իր մեջ:

Հոկտեմբերի 20. Վիլանովան մարզում է «Բարսելոնան», և նույնիսկ չգիտեր, որ իր մոտ քաղցկեղ կա, որը կարծես թե նա մեկ տարի առաջ բուժել էր:

2013թ. ձմռանը Վիլանովան ստիպված էր թիմի ղեկը թողնել Ժորդի Ռոուրաին և գնալ Նյու Յորք բուժվելու: Մարզչին այդժամ օգնում էին ոչ միայն թիմի ֆուտբոլիստները այլ նաև ամբողջ աշխարհը:

2013թ. գարնանը Տիտո Վիլանովայի «Բարսելոնան» դարձավ չեմպիոն:

Տիտո Վիլանովա և Աբիդալ: Մեկին հաջողվեց հաղթել հիվանդությանը, մյուսին` ոչ:

Մրցաշրջանի ավարտից հետո Տիտոն ստիպված էր հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին և հեռանալ թիմից: Նա այլևս չէր կարող մարզել թիմը:

2013թ. ամռանը հիվանդւոթյունը խլեց Տիտո Վիլանովայից ֆուտբոլը...

Իսկ հետո` կյանքը:

Տիտոն 45 տարեկան էր, բայց շատ բան հասցրեց: Հասցրեց շատ բարի հիշողություններ թողնել...
|