23:54 Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր. «Բարսելոնայի» պարտությունները թիմին գլորում են դեպի անդունդ (VIDEO) | |
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր «Գրանադային»: Արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի պարտությունից հետո ևս մեկ անգամ պարտություն կրեց: Հանդիպման միակ գնդակը խփվեց 16-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Յասի Բրահիմին: Այսպիսով, կատալոնական «Բարսելոնան» միավոր չվաստակեց և ավելի բարդացրեց իր խնդիրները: «Գրանադա» - «Բարսելոնա» 1-0 Գոլը` Յ. Բրահիմի 16' (1-0) | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 337 | |