Ուրբաթ, 26/04/24, 05:19
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:18
Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո» - «Բարսելոնա». Հանդիպմանն ընդառաջ

Առաջին հանդիպման արդյունքը այս զույգերի դիմակայությունում ոչինչ չի փոխել: Չնայած Բարսելոնայում գրանցված ոչ-ոքի արդյունքին, կատալոնական ակումբը, ով այսպիսի հանդիպումների մեծ փորձ ունի, համարվում է հանդիպման ֆավորիտը:


Պատասխան հանդիպման ժամանակ ևս շատ մեծ նշանակություն ունի «Ատլետիկոյի» հարձակման առաջատար Դիեգո Կոստայիմասնակցությունը: Մեկ շաբաթ առաջ կայացած խաղում Կոստան խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց առաջին իսկ խաղակեսի ընթացքում: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ կցանկանար, որպեսզի թիմի գլխավոր ռմբարկուն մասնակցեր այս հանդիպմանը, բայց ամենայն հավանականությամբ, արգենտինացի մասնագետը այդպիսի ռիսկի չի դիմի: Իսկ թիմի մեկնարկային կազմի մեկ այլ ֆուտբոլիստ` Արդա Թուրանը չի մասնակցի Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպմանը:

Իսպանիայի մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Դիեգո Սիմեոնեն իբր բացել է խաղաքարտերը, ասելով, որ Կոստայի փոխարեն հանդիպման առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս կգա Ադրիանը, ով կարող է Դավիդ Վիլյայի հետ դուետ կազմել: Այդ դեպքում որակազրկումից վերադարձած Ռաուլ Գարսիան կա՛մ կմնա պահեստայինների նստարանին, կա՛մ էլ Սիմեոնեն նրան կհրահանգի խաղալ եզրերում:

Եթե մադրիդյան ակումբի կազմում որոշակի խնդիրներ կան, ապա նույնը վերաբերում է նաև «կապտանռնագույններին», ովքեր հատկապես պաշտպանության կենտրոնում լուրջ խնդիրներ ունեն, քանի որ շարքից դուրս է մնացել թիմի հիմնական կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն: Եթե «Ատլետիկոյի» հարձակման գծում որոշակի հարցեր բաց են մնում, ապա «Բարսայի» պաշտպանության կենտրոնում եռանկյունի կկազմեն Պինտոն, Մասկերանոն և Բարտրան: Թիմի դարպասապահ Պինտոյին, ով փոխարինում է վնասվածք ստացած Վիկտոր Վալդեսին, նորեկ չես համարի, իսկ Բարտրային, ով դեռ նմանօրինակ հանդիպումների մեծ փորձ չունի, մասնագետների կարծիքով դեռ չի կարող լիարժեք փոխարինել Պիկեին:

«Բարսելոնան» պետք է շեշտը դնի իր հարձակման գծի առաջատարների վրա, քանի որ նրանք բոլորը լավ մարզավիճակում են, իսկ թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ընտրության լավ հնարավորություն ունի: Դեռ պարզ չէ, թե մեկնարկային կազմում այս եռյակից` Սանչես, Պեդրո, Ֆաբրեգաս, ով հանդես կգա, դա կախված է` ինչ մարտավարությամբ կատալոնացիները հանդես կգան:


Թիմերի մոտավոր կազմերը. 

«Ատլետիկո» Մադրիդ.

Կուրտուա - Ֆելիպե Լուիս, Գոդին, Միրանդա, Խուանֆրան - Կոկե, Գաբի, Տիագու, Ռաուլ Գարսիա  - Վիլյա, Ադրիան

«Բարսելոնա».

 Պինտո - Ալբա, Բարտրա, Մասկերանո, Դանի Ալվեշ - Բուսկետս, Խավի, Ինիեստա - Նեյմար, Մեսսի, Սանչես


Վնասվածքներ ունեն.

«Ատլետիկո» Մադրիդ

Դիեգո Կոստա (հարցական է), Մանկիլյո, Թուրան

«Բարսելոնա»

Վալդես, Պիկե, Կուենկա

Որակազրկվածներ 

չկան


Նախախաղային մամլո ասուլիս

Դիեգո Սիմեոնե («Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ)

- Առաջին հանդիպման արդյունքը ոչինչ չի նշանակում: «Բարսելոնան» միշտ փորձում է գրոհելով հաջողության հասնել, իսկ դրա համար հնարավոր է 120 րոպե պետք լինի: Ոչ վաղ անցյալում կատալոնացիները «Սանտյագո Բեռնաբեուում» դարձել են 4 գոլի հեղինակ, չեմ կարծում, որ մարզադաշտի գործոնը նրանց վրա ինչ-որ լուրջ ճնշում կլինի: Նրանք այդպիսի հանդիպումների մեծ փորձ ունեն:

Խերարդո Մարտինո («Բարսելոնայի» գլխավոր մարզիչ)

- Չեմ սիրում կանխագուշակումներ անել: Մենք պետք է «Ատլետիկոյից» լավ խաղանք ու հաղթենք: Երկու թիմերն էլ միմյանց լավ են ճանաչում: Թիմերը լիովին տարբեր խաղաոճեր են դավանում: Ես միայն մեկ բան գիտեմ, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» դեռ ոչ մի խաղում չի կարողացել հաղթել «Ատլետիկոյին»: Տեսնենք` այս անգամ ինչպես կլինի:

Աղբյուրը` ArmFootball.com / Գևորգ Մարտիրոսյան

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 591 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1