Պեդրո. «Այժմ բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակչի պես են» - 6 Ապրիլի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 6 » Պեդրո. «Այժմ բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակչի պես են»
17:44
Պեդրո. «Այժմ բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակչի պես են»

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Բետիսի» դեմ հանդիպման մասին, որն ավարտվել էր կատալոնական թիմի` 3-1 հաշվով հաղթանակով, հաղորդում է Goal.com-ը:

- Թիմը ծանր ժամանակներ է տանում, բայց մենք փորձում ենք ուշադրություն չդարձնել նորություններին և կողմնորոշվելու ենք ֆուտբոլի վրա: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Բոլորը հանգիստ են և սպասում են առաջիկա հանդիպումներին:

Հնարավոր է` մեզ չհերիքեց ինտենսիվություն «Բետիսի» դեմ խաղում, բայց մենք ուրախ ենք, որ հաղթեցիք: Թիմը լավ խաղ ցուցադրեց: Այժմ բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակչի պես են»,- ասել է Պեդրոն:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 145 | Ավելացրեց: Մեսսի2014