22:24 Իսպանիայի առաջնության 32-րդ տուր. «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին» | |
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Բետիսին»: Խաղի հաշիվը 15-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Լիոնել Մեսսին: 67-րդ րոպեին դառնալով ինքնագոլի հեղինակ, Ջորջի Ֆիգուրեասը կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը: Ընդամենը 1 րոպե անց «Բետիսի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը, խփած գոլով աչքի ընկավ Ռուբեն Կաստրոն: Սակայն Լիոնել Մեսսին ևս մեկ անգամ աչքի ընկավ և ձևակերպեց դուբլ: «Բարսելոնան» հաղթեց և վաստակելով 78 միավոր, շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Բարսելոնա» - «Բետիս» 3-1 Գոլերը` Մեսսի 15 (1-0, 11մ.), Ֆիգուրեաս 67 (2-0, ի.գ.), Կաստրո 68 (2-1), Մեսսի 86 (3-1): | |
Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 351 | |