Խերարդ Պիկե. «Հուսով եմ, որ խաղադաշտ կվերադառնամ մեկ ամսից շուտ» - 5 Ապրիլի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 5 » Խերարդ Պիկե. «Հուսով եմ, որ խաղադաշտ կվերադառնամ մեկ ամսից շուտ»
18:09
Խերարդ Պիկե. «Հուսով եմ, որ խաղադաշտ կվերադառնամ մեկ ամսից շուտ»

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն պատմել է իր ապաքինման ընթացքի մասին։

«Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին՝ աջակցության համար։ Իմ վերականգնումը հաջողությամբ է ընթանում: Ես ամեն օր հատուկ վարժանքներ եմ անուն, մարզվում եմ։ Հուսով եմ, որ խաղադաշտ կվերադառնամ մեկ ամսից շուտ»,-ֆեյսբուքի՝ իր էջում գրառել է կատալոնական գրանդի պաշտպանը

Հիշեցնենք, որ իսպանացին ազդրը վնասել էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (1:1): Ավելի ուշ, բժիշկները հայտարարեցին, որ վերականգնման համար Պիկեից պահանջվելու է մեկ ամիս։

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 123 | Ավելացրեց: Սպարտակ_Պետրոսյան