Խերարդո Մարտինոյի նախախաղյա մամլո ասուլիսը - 31 Մարտի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 31 » Խերարդո Մարտինոյի նախախաղյա մամլո ասուլիսը
17:56
Խերարդո Մարտինոյի նախախաղյա մամլո ասուլիսը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ սպասվող դիմակայության սպասումներով:

Հիշեցնենք, որ երկու ակումբները պայքարում են նաև Իսպանիայի չեմպիոնի կոչման համար:

- «Ատլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում իրեն հիանալի է դրսևորում: Մադրիդցիները երկու մրցաշարերում շարունակում են պայքարը և ահեղ տեսք ունեն: Ընթացիկ մրցաշրջանում մեր դեմ անցկացրած երեք խաղերում՝ նրանք շատ բարդ մրցակցի տպավորություն են թողել:

Մենք պետք է հաղթենք, և, միաժամանակ, գոլ բաց չթողենք: Դա երկու խաղանոց դիմակայության ստանդարտ պահանջն է: Առաջինը, ինչ մենք պետք է անենք, դա հաղթելն է, քանի որ այդ ժամանակ ծանրաբեռնվածությունը մրցակցի ուսերին է ընկնում: Այս հակամարտության գաղտնիքը նրանում է, որ գործենք «Ատլետիկոյի» առաջարկած տեմպով, իսկ հետո սպառնանք նրանով, ինչը մեր գլխավոր զենքն է:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ կորցնում ենք Նեյմարի որոշ որակներից օգտվելու հնարավորությունը, երբ նա հանդես է գալիս աջ եզրում, բայց նրա մակարդակի խաղացողները կարող են խաղալ հարձակման ցանկացած դիրքում»,- ասել է արգենտինացի մասնագետը:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 203 | Ավելացրեց: Մեսսի2014