01:06 «Բարսելոնան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը (Տեսանյութ) | |
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով` հօգուտ «Բարսելոնայի»: Արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոյի սաները հանդիպման հաշիվը բացեցին 6-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը: Երկրորդ գնդակը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Երրորդ գնդակը խփվեց հանդիպման երկրորդ խաղակեսում: Հանդիպման 67-րդ րոպեին Նեյմարը խաղի հաշիվը դարձրեց խոշոր: Հավելենք, որ կատալոնական ակումբի դարպասապահ Վիկտոր Վալդեսը փոխարինվեց ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով: Վերջինս չի կարողանա թիմին օգնել մոտ 6 ամիս: Ըստ RAC 1-ի` Ուեֆա-ն կթույլատրի «Բարսելոնային» գնել նոր դարպասապահի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Թիմի նորեկը կկարողանա հանդես գալ նաև Չեմպիոնների Լիգայում: «Բարսելոնա» - «Սելտա» 3-0 Գոլերը` Նեյմար 6' (1-0), Լ. Մեսսի 30' (2-0), Նեյմար 67' (3-0) | |
Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 440 | |