Ուրբաթ, 19/04/24, 04:12
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:24
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա». Հետխաղյա մեկնաբանություններ

Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Էլ Կլասսիկոյից» հետո քննադատել է հանդիպման մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոյին, հաղորդում է Marca-ն:

«Մրցավարը շատ սխալներ թույլ տվեց: Այսպիսի հանդիպումներում պետք է նշանակել այնպիսի մրցավարների, որոնք կկարողանան լավ հանդիպում վարել և չխանգարել խաղի ընթացքին:

Կային մարդիկ, ովքեր խաղից առաջ ցանկանում էին տեսնել Մադրիդի «Ռեալի» հաղթանակը: Իհարկե, ինձ նույնպես դուր է գալիս, երբ «Ռեալը» հաղթում է, դա ավելի է մեծացնում նախանձը մեր հանդեպ:

Նրանք ցանկացան այս անգամ հանդիպման հաղթող տեսնել «Բարսելոնային»: Ցանկանում էին, որ «Բարսան» շարունակեր պայքարը Իսպանիայի առաջնությունում, այդիսկ պատճառով հաղթեց «Բարսելոնան» ,- ասել է Ռոնալդուն:

Խավի Էրնանդես

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Էրնանդեսը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Էլ Կլասսիկոյից» հետո քննադատել էր հանդիպման մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոյին, հաղորդում է Marca-ն:

«Նրա քննադատությունն անհիմն է: Պարզապես այս խաղում հաղթեց «Բարսելոնան»: Մենք ավելի լավ էինք խաղում, քան «Ռեալը»:

Իմ կարծիքով` բոլոր դրվագներում էլ կային 11 մետրանոցներ, բացի Ալվեսի և Կրիշտիանուի բախումի դրվագից»,- ասել է Խավին:

Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով «Էլ Կլասսիկոյում» կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, դարձավ Իսպանիայի առաջնության պատմության երկրորդ ռմբարկուն:

Արգենտինացու հաշվին այժմ կա խփած 236 գնդակ: Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսին, ով իր հաշվին գրանցել էր 234 գնդակ:

Հավելենք, որ Մեսսիին գերազանցում է միայն «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Տելմո Սարան, ով դարձել է 251 գոլի հեղինակ:

«Մենք կարողացանք հակահարված հասցնել մրցակցին: Մեզ դուր են գալիս այսպիսի հանդիպումները և մենք պարտավորենք շարունակել այս ոգով: Ընթացիկ մրցաշրջանը մեզ համար դժվար դասավորվեց: Մենք չենք կարող ևս մեկ անգամ սխալվել, ինչպես առաջ էր:

Իմ ռեկորդնե՞րը: Կարևորը թիմի հաղթանակներն են: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Իսպանիայի առաջնության պատմության երկրորդ ռմբարկուն: Ուզում եմ նշել, որ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է մեզ համար»,- ասել է Մեսսին:

Դանի Ալվես

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ մրցավարը սխալ որոշում է կայացրել իր և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի բախումից հետո, հաղորդում է Goal.com-ը:

- Ես խախտեցի կանոնները Ռոնալդուի հետ պայքարում, բայց վստահ եմ, որ դա 11 մետրանոց չէր: Մրցավարի համար դժվար էր ճիշտ որոշում կայացնելը: Լավ է, որ կարողացանք հաղթանակ տոնել այս խաղում»,- ասել է Ալվեսը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 763 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1