19:40 Խերարդո Մարտինո. «Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը՝ մեր վերջին հնարավորությունն է» | |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա խաղի մասին, որը նախանշված է մարտի 23-ին: «Սա մեր վերջին հնարավորությունն է: Այս տուրից հետո ընդամենը 9 խաղ է մնում, եւ մեկ միավորի տարբերությունը նույնը չէ, ինչ 4 կամ 7 միավորը: Մենք պետք է նվազեցնենք միավորների տարբերությունը եւ յուրաքանչյուր խաղին պետք է դուրս գանք հաղթելու մտադրությամբ: Գիտակցում եմ, որ պետք է տիրենք խաղային առավելությանը եւ «Ռեալին» հակագրոհներ անցկացնելու հնարավորություն չտանք: Պետք է չեզոքացնենք Կրիշտիանու Ռոնալդուին», - Մարտինոյի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: Armsport.am | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 352 | |