«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամռանը պաշտոնական առաջարկ անել «Բարսելոնային»՝ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար:Անգլիական ակումբը պատրաստ է 200 մլն. եվրո վճարել ֆուտբոլիստի համար հայտնում է El Confidecional-ը:
Պայմանագրի մեջ կմտնի մի կետ՝ որի համաձայն Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:Նրա աշխատավարձը 1 տարում կկազմի 25 մլն. եվրո:
Ըստ պարբերականի ֆրանսիական «ՊԱԺ»-ը և «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հետ:
Նշենք՝ որ ֆուտբոլիստը ներկա պահին բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով:
|