Սերխիո Բուսկեթս.«Մրցավարության մեջ արդարացում փնտրելը թույլերի գործն է» - 21 Փետրվարի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 21 » Սերխիո Բուսկեթս.«Մրցավարության մեջ արդարացում փնտրելը թույլերի գործն է»
19:35
Սերխիո Բուսկեթս.«Մրցավարության մեջ արդարացում փնտրելը թույլերի գործն է»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի այն հայտարարությունը, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երկու թիմերի միջև հանդիպման արդյունքի վրա ազդել են մրցավարի սխալները:

«Մրցավարները միշտ էլ սխալվում են հանդիպման ընթացքում` թե' քո օգտին, թե' մրցակցի: Սակայն վատ մրցավարության մեջ արդարացում փնտրելը թույլերի գործն է»,- ասել է Բուսկեթսը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 168 | Ավելացրեց: ԱնահիտԲարսա