| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:10 Նեյմար. «Ես շատ եմ հիասթափված «Սանթոսի» նախկին և ներկայիս ղեկավարությունից» |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է «Սանթոսի» ղեկավարության և իր նախկին խաղընկեր Գանսոյի մասին:
-Հերթական անգամ ինձ թույլ կտամ խոսել այս թեմայով: Հիմա ես հասկանում եմ իմ եղբորը` Գանսոյին, ով ցանկացավ հեռանալ «Սանթոսից»: Դա տեղի ունեցավ ակումբի ղեկավարության մեղքով: Ես շատ եմ հիասթափված «Սանթոսի» նախկին և ներկայիս ղեկավարությունից:
Օլիվեյրային միշտ համակրանքով և հիացմունքով եմ վերաբերվել, բայց հորս հասցեին ուղղված խոսքերից հետո նա ինձ մոտ կորցրեց հարգանքը: Եթե նա իմ հորը հիմարի տեղ էր դրել, ապա շատ է սխալվել,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Օլիվեյրան հայտարարել է, որ Նեյմարի հայրն իր թիկունքում 2011թ.-ին բանակցել է «Բարսելոնայի» հետ: Նա վիրավորական խոսքեր է ուղղել Նեյմարի հոր հասցեին և սպառնացել է դատարան դիմել:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 581 |
Ավելացրեց: ԱնահիտԲարսա
|
|
|
|