Շաբաթ, 27/04/24, 01:21
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:06
«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա». Հետխաղյա մեկնաբանություններ
Ինչպես տեղեկացրել էինք, կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» 2:0 հաշվով:

Խաղից հետո կարծիքներ են թողել թիմերի մարզիչները և ֆուտբոլիստները:



Խերարդո Մարտինո

«Առաջին խաղակեսի 10 րոպեների ընթացքում մենք մի փոքր զիջեցինք նախաձեռնությունը, սակայն խաղի մնացած ժամաակահատվածը լավ անցկացրինք: Այժմ պետք է մտածենք Լա Լիգայում կայանալիք մեր առաջիկա հանդիպման մասին: Մեր նպատակն այս խաղում հաղթելն էր:

Ամեն անգամ, երբ մենք նրանց առավելություն էինք տալիս, վտանգ էր առաջանում: Դեռ համոզված չեմ, որ դիմակայության ելքը վճռված է, սակայն մենք արտագնա լավ խաղ անցկացրինք և պետք է նույնը կրկնենք նաև մեր սեփական հարկի տակ»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



Մանուել Պելեգրինի

«Մենք շատ լավ խաղացինք և փորձեցինք հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նրանց հաջողվեց վերջին րոպեին ևս մեկ գոլ խփել: «Բարսելոնան» մինչև 11-մետրանոցը գոլային պահ չուներ: Մեկ խաղացող պակաս ունենալով` շատ բարդ էր գոլ խփելը, սակայն մենք երկու կամ երեք գոլային պահ ունեցանք:

Թիմը փորձեց 10 խաղացողներով հավասարեցնել հաշիվը: Իհարկե մենք փորձելու ենք «Կամպ Նոուում» հաղթել: Մեզ հաջողվել է հաղթել «Բավարիայի» հարկի տակ կայացած խաղում»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



Դանիել Ալվես

 «Մենք իսկապես լավ խաղացինք: Գիտեինք, որ եթե վերահսկենք գնդակը, ապա մեծ խնդիրներ կստեղծենք մրցակցի համար, քանի որ «Մանչեսթեր Սիթին» սովոր չէ խաղալ մի թիմի դեմ, որը վերահսկում է գնդակը և հակագրոհներին պատասխանում է հակագրոհներով:

Տասնմեկ մետրանոցի դրվա՞գը: Մենք փորձում կատարել մեր աշխատանքը և լավ խաղ ցուցադրել, երբեմն հաջողվում է հաղթել, երբեմն՝ ոչ: Սակայն, երբ «Բարսելոնան» հաղթում է՝ սկսվում են մրցավարության մասին խոսակցությունները: Այդպես, որոշ մարդիկ փորձում են ցածրացնել մեր արժանիքները», - Ալվեսի խոսքերն է փոխանցել Canal Plus-ը:



Ֆրանսեսկ Ֆաբրեգաս

«Մենք առաջնությունում առաջին տեղում ենք, հիանալի արդյունք ցույց տվեցինք այսօր և գավաթի եզրափակիչում ենք,- ասել է նա: - Երկրպագուները մեծ ճնշում էին գործադրում մեզ վրա, սակայն դրա պատճառը մեր թիմի յուրահատկությունն է:

Միգուցե մենք ապացուցելու բան ունեինք ասյօր, բայց մենք լավ խաղ անցկացրինք և լավ արդյունքի հասանք: Ոմանք չափից շատ էին խոսում և մի քանի օրով ստիպված կլինեն փակել իրենց բերանները»:



Լիոնել Մեսսի

 «Մենք շատ կարևոր քայլ կատարեցինք, երկու գոլ խփելով արտագնա խաղում: Ես դեռ չեմ կորցրել ֆուտբոլի նկատմամբ իմ կիրքը:

Հարկ է նշել, որ դիմակայության ելքը դեռ վճռված չէ: Պատասխան խաղում՝ մրցակցի կազմ է վերադառնալու Սերխիո Ագուերոն:

Ինչ վերաբերում է տասնմեկ մետրանոցին, ապա բնական է, որ խոսում են մրցավարի մասին, քանի որ միշտ էլ խոսելու առիթ լինում է: Թեպետ, ես այդ մասին դեռ չեմ զրուցել Դեմիկելիսի հետ», - ասել է Մեսսին:



Յայա Տուրե

«Մենք չպարտվեցինք մրցավարի պատճառով:

«Մանչեսթեր Սիթին» պարտություն կրեց այն բանի հետևանքով, որ «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն թիմը»,-հայտարարել է «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստը:


Սերխիո Ագուերո


«Բարդ էր, բայց «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կարողացան պայքարել: Չհանձնվեցինք անգամ այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» դեմ 10 հոգով սկսեցինք խաղալ:

Ամենակարևորը թևաթափ չլինելն է, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ»,-ասել է Ագուերոն:




Ալեքսանդր Կոլարով

«Բարսելոնան» վերահսկում էր խաղը: Նրան ինչ-որ անհասկանալի բան էր օգնում խաղի ժամանակ: Խաղի արդյունքն արդեն չես փոխի: Ֆուտբոլն անկանխատեսելի է:

Դեռ որևէ բան պարզ չէ, նշանակում է` մեր մրցակիցներն էլ դա գիտեն, սակայն չպետք է ժխտել, որ այսօր նրանք ավելի լավ խաղացին,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել են բրիտանական պարբերականները:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 987 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1