Ուրբաթ, 29/03/24, 10:51
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:56
Նեյմարը խոսել է առաջիկա հանդիպման, «Մունդիալ-2014»-ի և Լիոնել Մեսսիի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի, «Մունդիալ-2014»-ի և առաջիկա հանդիպման` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին:

«Մանչեսթեր Սիթի»

«Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» խաղը շատերին է գրավել: Պատահական չէ, որ այդ ակումբը մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ 100 անգամ կարողացել է գրավել մրցակիցների դարպասը՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, սակայն եվրոպական հարթակի վրա հանդես գալու փորձի պակասը վճռորոշ դեր կունենա նրանց համար մեր դեմ պայքարում:

Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ շատ ետ է «Բարսելոնայից»: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն, բայց մենք շատ ավելի մեծ մրցաշարային փորձ ունենք, մենք հարգում ենք նրանց և եթե կարողանանք խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրում ենք վերջին շրջանում, վստահ եմ՝ խնդիրներ չենք ունենա:
Այնուամենայնիվ, Չեմպիոնների Լիգան հատուկ է, և իմ երազանքն է նվաճել ՉԼ-ի գավաթը «Բարսելոնայի» հետ:



Լիոնել Մեսսիի մասին

Իմ բախտը բերել է, ես շատ լավ թիմում եմ հայտնվել։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ինձ լավ ընդունեցին։ Չէ՞ որ նրանք ֆուտբոլիստներ են, ովքեր նվաճել են հնարավոր բոլոր մրցանակները, սակայն շարունակում են աշխատել նույն ջանասիրությամբ։ Դա շատ կարևոր գործոն է հաղթանակների համար։

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա ինձ շատ զարմացրեց ինձ, այդ թվում՝ ֆուտբոլիստի իր որակներով։ Ես չգիտեի, որ նա այդքան ուժեղ է, երբ նրան հեռուստացույցով էի դիտում:



«Մունդիալ-2014»

«Մունդիալում շատ բարդ պայքար կծավալվի, քանի որ բոլոր թիմերն ինչպես հարկն է պատրաստվում են մրցաշարին: Թվում է, թե աշխարհի առաջնությունը դեռ հեռու է, բայց դա այդպես չէ:

Ես ներկայացնելու եմ իմ երկիրը և դրանով շատ հպարտ եմ: Անհամբերությամբ եմ սպասում առաջնությունում խաղալուն, և հուսով եմ, որ այն Բրազիլիայի հավաքականի համար առանձնահատուկ նշանակություն կունենա»,- ասել է Նեյմարը:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 539 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1