| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:39 Յայա Տուրե. ««Բարսելոնան» համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն մակարդակն է» |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջատար, կիսապաշտպան Յայա Տուրեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ դիմակայության ակնկալիքներով:
-«Բարսելոնայի» երկրպագուները ինձ միշտ շատ լավ են վերաբերվել, իսկ «Բարսելոնան» միշտ կարևոր է եղել իմ համար:
Մենք լիովին կենտրոնացել ենք այդ խաղի վրա: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները պետք է հարյուր տոկոսով պատրաստ լինեն:
«Բարսելոնան» համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն մակարդակն է: Եթե մենք ցանկանում ենք լինել աշխարհի առաջատար ակումբներից մեկը, պետք է մրցակցենք այդպիսի թիմերի հետ»,- հայտնել է«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» հանդիպումը սկսվելու է փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 474 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|