Պեդրո. ««Մանչեսթեր Սիթին» լավ ֆուտբոլ է ցուցադրում» - 17 Փետրվարի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 17 » Պեդրո. ««Մանչեսթեր Սիթին» լավ ֆուտբոլ է ցուցադրում»
23:25
Պեդրո. ««Մանչեսթեր Սիթին» լավ ֆուտբոլ է ցուցադրում»

Կատոլոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին, հաղորդում է Football Espana-ն:

«Դիտում եմ «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները երբ հարմար է լինում: Ինձ դուր է գալիս նրանց խաղաոճը: Միշտ էլ հաճելի է, որ հնարավորություն կա դիտարկել և վերլուծել մրցակցի խաղը խաղադաշտում:

Մենք չենք փորձում խուսափել ուժեղ մրցակցին: Գիտենք, որ կարող ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Հնարավոր է, այժմ մեզ մոտ ավելի բարդ ժամանակներ են, քան երբևէ, սակայն մրցակիցն իսկապես ուժեղ է»,- ասել է Պեդրոն:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 130 | Ավելացրեց: Մեսսի2014