| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
10:59 Ֆաբրեգաս. «Ուրախ եմ, որ ինձնով հետաքրքրված են, սակայն ես չեմ լքի «Բարսելոնան»» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ իրեն հաճելի է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»` իր հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն դեռևս չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս թիմից:
«Ես հետևում եմ Անգլիայի առաջնությանը: Միշտ հաճելի է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը հետաքրքրվում է քեզանով: Սակայն այժմ ես հիանալի շրջան եմ ապրում:
Ես խաղում եմ ամեն շաբաթ և ինձ` թիմի համար շատ կարևոր խաղացող եմ զգում: Հավանաբար, «Բարսելոնայում» լավագույն շրջանս է»,-Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է BBC Sport-ը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 547 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|