| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:58 Միլիտոն խոսել է Մեսսիի մասին |
Կատալոնական «Բարսելոնայի»
արգենտինացի նախկին պաշտպան Գաբրիել Միլիտոն խոսել է իր հայրենակցի` Լիոնել
Մեսսիի մասին, հաղորդում է Football-Espana-ն:
«Լեոյի հետ ամեն ինչ կարգին է: Նա հրաշալի խաղ անցկացրեց «Սևիլյայի» դեմ և
խփեց երկու գնդակ: Մենք բոլորս էլ գիտենք, որ Մեսսին լավագույն է: Ես
տեսնում եմ, որ նա լիովին ապաքինվել է վնասվածքից:
Լեոն սիրում է ֆուտբոլը և անում է այն, ինչ դուր է գալիս նրան:
Մարտական
ոգու շնորհիվ նա կարողանում է հաղթահարել դժվարությունները: Ես հարգում եմ
բոլորի կարծիքները, սակայն ես գիտեմ, որ Մեսսին չի կորցրել ֆուտբոլ խաղալու
շնորքը»,- ասել է Միլիտոն:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 674 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|