15:11 Մասկերանոն ցանկանում է լքել «Բարսելոնան» | |
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի 29-ամյա կենտրոնական պաշտպան Խավիեր Մասկերանոն վերջնականապես վճռել է՝ հեռանալ կատալոնական գրանդից, հայտնում է Fichajes-ը: Ավելի վաղ, տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը մտադիր է ընդունել «Նապոլիի» առաջարկը: Խաղացողի գործակալը մոտ ժամանակներս բանակցություններ կվարի իտալական ակումբի հետ: Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել Մասկերանոյին, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի ամառը: Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում արգենտինացի պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 429 | |