02:59 Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ և դուրս եկավ եզրափակիչ | |
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ «Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, իսկ պատասխան գնդակը խփեց «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Գրիզմանը: Երկու խաղի արդյունքում եզրափակիչ դուրս եկավ կատալոնական «Բարսելոնան»: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին, իսկ մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»: «Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» 1-1 Գոլերը՝ Մեսսի 27 (0-1), Գրիզման 86 (1-1) | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 523 | |