17:40 Խերարդո Մարտինո. «Լրագրողները պետք է ժամանակ առ ժամանակ մոռանան Մեսսիի մասին նյութեր գրելու մասին» | |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Սևիլյայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ տված մամլո ասուլիսում լրագրողներին ակնարկել է, որ վատ չէր լինի որ նրանք Լիոնել Մեսսիին ավելի քիչ ուշադրություն դարձնեին: «Մենք չենք կարող Մեսսիի մասին նորությունների համար ամեն օր նոր վերնագրերի առիթ տալ: Երբեմն ցանկություն ունեմ ձեզ խնդրել, որ մի քանի օր նրա մասին ոչինչ չգրեք: Ինչու Լեոյին մի քանի օր նրան հանգիստ չթողնե՞ք: Ինչ վերաբերվում է «Սևիլյայի» հետ հանդիպմանը, ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ, ինպես դրական, այնպես էլ բացասական արդյունքի դեպքում: Անկասկած մեր հետագա արտագնա խաղերի մեջ սա ամենակարևորն է»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 329 | |